ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Դավութօղլուի արդարամիտն է լավ

Դավութօղլուի արդարամիտն է լավ
17.12.2013 | 00:08

Ասում ենք` մեր դիվանագիտությունը հեռու է նուրբ մաներաներից, բայց արի տես` բնությունն ինքն օգնեց օրերս վերջինիս. Դավութօղլուն Երևանում ոչ թե «Մարիոթի» առաջնամասից, այլ հետնամուտքից մտավ հյուրանոց` մասնակցելու այնտեղ ընթացող Սևծովյան տնտեսական համագործակցության երկրների համաժողովին:
Եվ ուրեմն Դավութօղլուի այդ կարգի հյուրանոցային «մուտքը» չէր վրիպել նաև թուրքերի աչքից. թուրք պատգամավորները վերջինիս հարցրել էին. «Ինչո՞ւ ես նման բան արել»։ Ահմեդ Դավութօղլուն էլ ասել էր` «արդար հիշողության» շրջանակներում:
Ի դեպ, 1915-ի դեպքերը «ցավոտ միգրացիա» համարող Դավութօղլուի հաջորդ ֆիասկոն «արդարության գետնին» վրա այն էր, որ նա Հայաստանում իր չունեցած բոյով մեկ կանգնեց իրենց լրատվամիջոցների առաջ ու ասաց` չկա նման պայմանավորվածություն, թե մենք երկու շրջանի դիմաց ցանկանում ենք բացել հայ-թուրքական սահմանը. լրագրողներն են հորինել:
Ինչն էլ իր հերթին նշանակում է, որ հայ-թուրքական սահմանի բացումն այնքան էլ կապ չունի ղարաբաղյան խնդրի հետ, ինչպես պնդում են շատերը: Սակայն հետաքրքիրն այն է, որ Դավութօղլուի այս մոտեցման վրա ոչ միայն թուրք, այլև, ինչը ամենակարևորն է, ադրբեջանցի «յոլդաշները» չեն աղմկում:
Նրանց սևեռումը, հասկանալիորեն, լոկ առաջնամասի ու հետնամասի «մուտքին» է վերաբերում:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 991

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ